Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պատգամավորներն ԱԺ-ում լավ չեն սնվում

Պատգամավորներն  ԱԺ-ում լավ չեն սնվում
18.03.2014 | 00:49

Պարզվում է, Ազգային ժողովում բիզնես գործունեություն ծավալելն այնքան էլ շահութաբեր չէ: ԱԺ ճաշարանը շահագործող «Ռեդի-Սթեդի» ընկերությունը դժգոհ է իր եկամուտներից, քանի որ սնունդը լավ չի իրացվում: 2013-ին մեկ տարով կնքված պայմանագիրը շուտով կավարտվի, և ընկերությունը մտադիր չէ մասնակցելու նոր մրցույթին: Ասել է` խորհրդարանականները, պատգամավորները ԱԺ-ում սննդի վրա քիչ գումար են ծախսում: Ի դեպ, պատգամավորների մի մասն էլ շատ հաճախ ընդմիջմանը դուրս է գալիս շենքից, մյուսներն էլ այդքան հաճախ չեն օգտվում ճաշարանից: Իսկ նրանք, ովքեր քեֆ-ուրախության, ճոխ ճաշկերույթների սիրահար են, նիստի մեկնարկից կես ժամ անց լքում են ԱԺ շենքը: Էլ առևտուր ո՞նց լինի, չկան «ճիշտ» ուտող-խմողները: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ խորհրդարանն ակտիվանում է երկու շաբաթը մեկ, հասկանալի է դառնում ընկերության դժգոհությունը:
Չնայած որոշ ժամանակ է արդեն՝ հայտարարված են զեղչեր, բայց իրավիճակը դրանից չի փոխվել: Նկատենք, որ բիզնեսի եկամտաբերության վրա չի ազդում անգամ այն հանգամանքը, որ Վերահսկիչ պալատի շատ աշխատողներ ևս օգտվում են ԱԺ բուֆետից (ՎՊ-ն ԱԺ-ի հարևանությամբ է գործում):
Հետաքրքիր է, որ այս ընկերությունը սպասարկում է նաև ԿԲ-ին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին, «Սինոփսիսին», «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ» բանկին, բայց վերջիններից դժգոհություններ չունի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ